Աղբիւր՝ www.yerkir.am
Արդէն յայտնել ենք, որ Բաքւում անցկացւող` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին մասնակցելու համար Ադրբեջան է մեկնել հայկական պատվիրակութիւնը՝ պատգամաւոր Կորիւն Նահապետեանի գլխաւորութեամբ։
Ադրբեջանական АПА-ն յայտնում է, որ ադրբեջանցի պատգամաւորների՝ ԼՂ հակամարտութեան հարցով ելոյթների ժամանակ հայ պատգամաւորները տեղից առարկել են եւ «խանգարել Վեհաժողովի աշխատանքներին»:
Ադրբեջանցի պատգամաւորները, հաւատարիմ մնալով իրենց երկրի ագրեսիւ քաղաքականութեանը, յայտարարութիւններ են արել «օկուպացւած» հողերի վերադարձի, Ադրբեջանի «տարածքային ամբողջականութեան» մասին, ինչն առաջացրել է հայ պատգամաւորների դժգոհութիւնը:
Կորիւն Նահապետեանն իր ելոյթում պնդել է, որ բանակցութիւններում պէտք է ներգրաււած լինեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաեւ ԼՂՀ-ն: Նա ընդգծել է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի առաջնահերթութիւնը: Ադրբեջանցի պատգամաւորներն, ի պատասխան, ասել են, որ եթէ Հայաստանն իսկապէս ձգտում է դրան, ապա թող մի կողմ քաշւի, եւ Ադրբեջանն ինքը այդ հարցը լուծի ԼՂՀ ժողովրդի հետ:
Պատգամաւոր Թեւան Պօղոսեանն առաջարկել է ծանօթանալ ՄԱԿ-ի՝ ԼՂՀ-ի հարցով 4 բանաձեւերին, յետոյ նոր Հայաստանին ագրեսոր անւանել:
Առաջին ընդմիջումից յետոյ Վեհաժողովը շարունակւում է: